Աշխարհի ամենագեր կինը պատրաստ է նիհարել 225 կգ՝ հանուն սիրո. Լուսանկարներ
28/04/2014 20:27

Աշխարհի ամենագեր կինը պատրաստ է նիհարել 225 կգ՝ հանուն սիրո. Լուսանկարներ

38-ամյա Չերիթի Փրայսը աշխարհի ամենագեր կինն է: Նա կշռում է ոչ ավել-աչ պակաս 345 կգ: Կինը, սակայն, պատրաստվում է զգալիորեն նիհարել՝ մոտ 225 կգ-ով: Նման ծայրահեղ քայլի նա պատրաստվում է գնալ հանուն սիրո:



Բանն այն է, որ Չերիթին ընկեր ունի՝ 22-ամյա Թոնի Թոնի Սոուերը: Նա վերջերս կնոջը ամուսնության առաջարկ է արել, ինչն էլ ստիպել է Չերիթիին մտածել նիհարելու մասին:

Բնականաբար՝ այդքան նիհարելու համար նրան պետք է վիրահատական միջամտություն, որը թանկ արժե: Անհրաժեշտ գումարը հավաքելու համար կինը պատրաստ է մասնակցել ռեալիթի-շոուի ու պատմել իր պատմությունը, սակայն դրա համար նա պետք է հասնի Տեխաս, ինչը լուրջ խնդիր է նրա համար, քանի որ գիրության պատճառով՝ նա անգամ տանը չի կարողանում ինքնուրույն քայլել:

«Ես ուղղակի երազում եմ հարսանեկան զգեստ հագնել, ինքնուրույն հասնել մինչև խորան՝ մյուս բոլոր կանանց նման»,- պատմել է Չերիթին։ 

Աշխարհի ամենագեր կինը պատրաստ է նիհարել 225 կգ՝ հանուն սիրո. Լուսանկարներ