Ամերիկուհուն սպանել է Facebook-յան գրառումը. Լուսանկարներ
28/04/2014 14:36

Ամերիկուհուն սպանել է Facebook-յան գրառումը. Լուսանկարներ

Ամերիկուհին րոպեներ անց զոհվել է, երբ մեքենա վարելիս «սելֆի»՝ ինքնանկար է արել և իր երջանիկ լինելու մասին գրառում կատարել Facebook-ում: Այս մասին հայտն է The Daily Mail-ը:



Դժբախտ պատահարը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում: Առավոտյան 8.33-ին FB-ում հայտնվել է 32-ամյա Քորթնի Սենֆորդի գրառումը, որ «ուրախ երգն իրեն երջանկացնում է», իսկ 8.34-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել:



Սենֆորդը լուսանկար անելիս բախվել է աղբատարին, նրա մեքենան հրկիզվել է և նա տեղում մահացել է: Նա աշխատանքի գնալիս է եղել: Ոստիկաններն ալկոհոլ կամ թմրանյութ օգտագործած լինելու ապացույցներ չեն հայտնաբերել: Նա չի գերազանցել անգամ արագությունը: Աղբատարի վարորդը չի տուժել։

 

Ամերիկուհուն սպանել է Facebook-յան գրառումը. Լուսանկարներ