Խարկովի քաղաքապետի վրա կրակել են. Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
28/04/2014 14:58

Խարկովի քաղաքապետի վրա կրակել են. Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Այսօր զինված հարձակում է տեղի ունեցել Ուկրաինայի Խարկով քաղաքի քաղաքապետ Գենադիյ Կերնեսի վրա: Այս մասին տեղեկանում ենք BBC-ի ռուսական ծառայությունից: 

«Քաղաքապետը հրազենային վիրավորում է ստացել մեջքի հատվածում: Հիմա նրան վիրահատում են: Բժիշկները փորձում են փրկել քաղաքապետի կյանքը»,- ասվում է իրավապահների տարածած հայտարարության մեջ: 

Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: 
 

Խարկովի քաղաքապետի վրա կրակել են. Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար