.jpg)
Կլոպը վստահ է, որ «Բավարիան» կնվաճի եզրափակչի ուղեգիր
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վստահ է, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ կկարողանա հաջողության հասնել Մադրիդի «Ռեալի» հետ խաղում` նվաճելով եզրափակչի ուղեգիր:
«Բնականաբար, «Բավարիային» հաջողություն եմ մաղթում: Նախկինի պես վստահ եմ, որ մյունխենցիները կկարողանան այս դիմակայությունում հաղթող դուրս գալ»,- նշել է Կլոպը: