.jpg)
«ՀԱԿ-ը չի մասնակցի Գալուստ Սահակյանի ընտրությանը»
«ՀԱԿ-ը չի մասնակցելու ԱԺ նախագահի թեկնածու Գալուստ Սահակյանի ընտրությանը»,-այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Մենք անիմաստ ենք համարում մասնակցել կեղծ մեծամասնության կողմից կազմակերպված և կեղծման ենթակա ընտրություններին»,- ասաց Լ. Զուրաբյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Գալուստ Սահակյանը ԱԺ նախագահի պաշտոնում ավելի դաժան լինի, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Վեց տարվա մեջ էնքան դաժան են եղել, կրակել են մեր վրա, բանտերում տարիներով պահել են, մեր համակիրներին մասսայաբար հանել են աշխատանքից, գաղտնալսել են, ինչքան ստորություն հնարավոր էր, վեց տարվա մեջ արել են: Հիմա եթե նրանք ուզում են ավելի մեծ ստորությունների գնալ, ես դրան չեմ հավատում, որովհետև ավելի մեծ ստորության հնարավոր չէ գնալ»:
Նախորդող հրապարակում՝ «Գալուստ Սահակյանը կարողանում է հարթել անհնարին թվացող տարաձայնությունները»