Պարագվայում ընտրվել է «Միսս գիրուկ» գեղեցկության մրցույթի հաղթողը
28/04/2014 20:36

Պարագվայում ընտրվել է «Միսս գիրուկ» գեղեցկության մրցույթի հաղթողը

Պարագվայի Ասունսյոն քաղաքում ընտրվել է «Միսս գիրուկ» գեղեցկության մրցույթի հաղթողը: Գեղեցկության մրցույթին մասնակցել են 100 կգ.-ից ավելի քաշ ունեցող կանայք։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Մրցույթի հաղթող է ճանաչվել 24-ամյա Մոնսերատ Մոնխեսը, ով ասել է, որ ցանկանում է օրինակ ծառայել մյուս գիրուկ կանանց համար և կինը պետք է անկախ ամեն ինչից սիրի իր մարմինը:

Միջոցառման կազմակերպիչները մրցույթի անցկացումը մեկնաբանել են նրանով, որ Պարագվայում շատ տարածված է ճարպակալման խնդիրը՝ մոը 6.7 մլն բնակիչ տառապում է ճարպակալմամբ: