Նոր անձնագրի արժեքը 25 000 դրամ է, շտապելու դեպքում՝ 45 000
28/04/2014 18:45

Նոր անձնագրի արժեքը 25 000 դրամ է, շտապելու դեպքում՝ 45 000

2014 թվականի հունվարի 1-ից մինչև 16 տարեկան ՀՀ քաղաքացիները և 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն ստանալու կամ փոխանակելու հին նմուշի անձնագրերը, ինչպես նաև նրանք կարող են ստանալ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր:

Հին նմուշի անձնագրերը՝ տրված 2014 թ. հունվարի 1-ից հետո, վավերական են համարվում ՀՀ տարածքում և ՀՀ սահմաններից դուրս: Հունվարի 1-ից հետո այն անձինք, ում անձնագրի ժամկետը լրացել է, կարող են ստանալ միայն նույնականացման քարտ, որը գործում է ՀՀ տարածքում, իսկ կենսաչափական անձնագիրը ՀՀ-ի սահմաններից դուրս մեկնողների համար է:

Անձնագիրը և նույնականացման քարտը ՀՀ-ում տրամադրվում կամ փոխանակվում են՝ դիմում ներկայացնելուց հետո 15-րդ աշխատանքային օրը, կամ լրացուցիչ գումարի դիմաց՝ ավելի սեղմ ժամկետում:

Նշենք, որ կենսաչափական անձնագրի համար պետական տուրքը 25 հազար դրամ է, իսկ նույնականացման քարտի համար՝ 3000 դրամ, 1 օրում այն ստանալու համար պետք է վճարել 20 հազար դրամ, իսկ 3 աշխատանքային օրում՝ 10000 դրամ: