Ռամոս. «Շատ եմ ուզում գլխավերևումս պահել ցանկալի գավաթը»
28/04/2014 18:27

Ռամոս. «Շատ եմ ուզում գլխավերևումս պահել ցանկալի գավաթը»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին:

«Իմ երազանքն է հաղթել Չեմպիոնների լիգայում: Պրոֆեսիոնալ մակարդակում հասցրել եմ նվաճել գրեթե բոլոր տիտղոսները, բայց հաղթել հեղինակավոր այս մրցաշարում դեռ բախտ չի վիճակվել:

Չեմ կարող ասել, որ մտածում եմ միմիայն դրա մասին, բայց երբ մրցանակների ցուցակում ինչ-որ բան պակասում է, միշտ էլ ուշադրություն է պահանջում: Շատ եմ ուզում վերջապես գլխավերևումս պահել ցանկալի գավաթը: Դա հիանալի կլիներ»,- նշել է Ռամոսը:
 

Ռամոս. «Շատ եմ ուզում գլխավերևումս պահել ցանկալի գավաթը»