Տղամարդուն անհրաժեշտ է կնոջ ջերմությունը. Սամվել Թոփալյան. Ladynews.am
28/04/2014 20:50

Տղամարդուն անհրաժեշտ է կնոջ ջերմությունը. Սամվել Թոփալյան. Ladynews.am

Ladynews.am-ի հյուրասրահում է դերասան Սամվել Թոփալյանը:

-Սամվե՛լ, թույլ տվեք շնորհավորել Ձեզ հայր դառնալու կապակցությամբ: Ի՞նչ փոխեց Ձեր կյանքում երեխայի ծնունդը:

-Շնորհակալություն (ժպտում է): Դեռ այնքան խառն են զգացողությունները… Այն, որ ասում են, թե կյանքդ կտրուկ փոխվում է, իմաստավորվում, միանշանակ, այդպես է: Սկսում ես ավելի իրապես տեսնել ու հասկանալ, թե ինչի համար ես աշխատում ու առհասարակ` ամեն ինչին այլ կերպ ես նայում:

-Առհասարակ ի՞նչ եք կարծում` կարիերան, աշխատանքը որքանո՞վ է էական և կարևոր կնոջ համար:

-Չեմ ուզում առանձնացնել կին կամ տղամարդ: Մարդուն առհասարակ աշխատանքը տալիս է ինքնավստահություն, առավելևս, եթե սիրում ես գործդ, պրոֆեսիոնալ ես, ապա այն դառնում է ուղղակի հաճույք: Աշխատանքը և՛ կնոջը, և՛ տղամարդուն ավելի լիարժեք է դարձնում:

-Մի անգամ նշել եք, որ նյութական առումով բարդ է դերասանի մասնագտությամբ ապրելը: Ձեր աշխատանքով կարողանո՞ւմ եք Ձեր կնոջ և որդու համար կենցաղային բավարար պայմաններ ապահովել:

-Այնպես չէ, որ գոհ եմ, բայց չեմ էլ բողոքում, փառք Աստծո` դեռ կարողանում եմ:

-Կարծիք կա, որ արվեստագետների ընտանիքներն այդքան էլ կայուն չեն լինում, ի՞նչ կասեք այս առումով:

-Ցանկացած մասնագիտություն ունեցող անձանց ընտանիքներում էլ կարող են լինել բաժանումներ, վեճեր, անհամաձայնություններ: Բանն այն է, որ արվեստագետների ընտանիքները հանրության աչքի առջև են, ուշադրության կենտրոնում, հետևապես ամեն խնդիր դառնում է նկատելի և քննարկման առարկա:

-Ի՞նչ եք կարծում` ընտանիքի ստեղծման և պահպանման գլխավոր նախապայմանը ո՞րն է:

-Սերը, փոխադարձ հարգանքն ու վստահությունը:

-Իսկ խանդն, ըստ Ձեզ, սիրո արտահայտչամիջո՞ց է:

-Բարդ հարց է, չեմ կարող միանշանակ ասել:

-Դուք չե՞ք խանդում Ձեր կնոջը:

-Երևի` ոչ:

-Սամվե՛լ, ի՞նչ է տղամարդն առաջին հերթին ակնկալում սիրելի կնոջից:

-Տղամարդը կնոջից առաջին հերթին ջերմություն է ակնկալում, հետո նաև` իրար հասկանալու ունակություն և այլն…

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տղամարդուն անհրաժեշտ է կնոջ ջերմությունը. Սամվել Թոփալյան. Ladynews.am