ՀՀ նախագահը այցելել է Ավշար գյուղ
28/04/2014 20:18

ՀՀ նախագահը այցելել է Ավշար գյուղ

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարան այցելելու ճանապարհին Նախագահ Սերժ Սարգսյանը մարզի Ավշար համայնքում հանդիպում է ունեցել համայնքի այն գյուղացիական տնտեսությունների սեփականատերերի հետ, ում այգեգործական տարածքները 30.03.2014-01.04.2014թթ. ժամանակահատվածում տեղի ունեցած ուժեղ ցրտահարությունից տուժել են: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:

Նախագահը զրուցել է գյուղացիների հետ, ևս մեկ անգամ ծանոթացել կառավարության կողմից իր հանձնարարությամբ այդ տնտեսություններին հատկացվող պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքին, տեղում գյուղացիներից լսել նրանց առաջնահերթ խնդիրները, տեղեկացրել հասցված վնասները մեղմելու ուղղությամբ պետության կողմից նրանց համար նախատեսված աջակցության ծրագրերի մասին և որոշակի հանձնարարականներ տվել պատասխանատուներին:  

ՀՀ նախագահը այցելել է Ավշար գյուղ