ԲՀԿ. Երբ հստակ կորոշվի քվերակության օրը՝ մենք մեր դիրքորոշումը կհայտնենք
28/04/2014 13:57

ԲՀԿ. Երբ հստակ կորոշվի քվերակության օրը՝ մենք մեր դիրքորոշումը կհայտնենք

«Իսկ ո՞վ ասաց, թե այսօր է ԱԺ նախագահի թեկնածուի քվերակությունը»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման կերպ արձագանքեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ հարցին ի պատասխան, թե այսօր կայանալիք ԱԺ նախագահի թեկածուի քվերակությանը ԲՀԿ-ն մասնակցելու է, թե՞ ոչ:

Մեր հարցին ի պատասխան՝ իսկ ընդհանրապե՞ս ԲՀԿ-ն մասնակցելու է այդ քվերակությանը՝ ԲՀԿ խոսնակը պատասխանեց. «Երբ հստակ կորոշվի քվեարկության օրը, ժամը, մենք մեր հստակ դիրքորոշումը կհայտնենք: Ինչ վերաբերում է քվերակությանը, երբ կուսակցության խորհուրդը կորոշի իր անելիքները, ես իմ անձնական տեսակետը կհայտնեմ ձեզ՝ մամուլի հաղորդագրության տեսքով»,- հավելեց նա:
 
Նախորդող հրապարակում՝ Գալուստ Սահակյանի թեկնածության քվեարկությունն՝ այսօր

ԲՀԿ. Երբ հստակ կորոշվի քվերակության օրը՝ մենք մեր դիրքորոշումը կհայտնենք