.jpg)
Խորհրադարանական կառավարումը թույլ չի տա իշխանությանն անընդմեջ վերարտադրվել
Սահմանադրական բարեփոխումների հայեցակրագ է մշակել, որը կփորձի շտկել ներկայիս համակարգում առկա բացթողումներն ու թերությունները` ներկայացնելով դրանց վերացման առաջարկները: Մի դեպքում, բարելավել գործող կիսանախագական համակարգը, մյուս դռեպքում` անցում կատարել խորհրդարանական համակարգին, որը կիսանախագահականի պարագայում հնարավոր չէ բոլոր հարցերին լուծում տալ: ԱԺ հայտարարությունների ժամին այս մասին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Հայեցակարգի վերաբերյալ, շարունակեց խոսքը ՀՅԴ պատգամավորը, կարծիք էր հայտնել նաև ՀՀ Նախագահը, և այժմ պետք է հասարակական տարբեր մակարդակներում քննարկվի հարցը, որից հետո մասնագիտական խումբը ընտրություն է կատարելու երկու ուղղությունների միջև:
Քաղաքական ուժերի մի մասը, նրա խոսքով, կարծում է, որ երկրում առկա են բազմաթիվ խնդիրներ, և սահմանադրական փոփոխություններն առաջնահերթություն չեն և առաջարկում են հետաձգել հարցը, սակայն. «ՀՅԴ-ի մոտեցումն այլ է. Մենք կարծում ենք, որ առկա խնդիրների գլխավոր պատճառներից մեկը հենց կիսանախագահական մոդելի` մեր իրականության մեջ ձևախեղված դրսևորումն է, և պետք է արմատական բարփոխմամբ անցում կատարել խորհրդարանական կառավարման: Մենք համոզված ենք, որ իշխանության գերկենտրոնացումը վտանգավոր է ժողովրդավարական ավանդույթներ չունեցող երկրում»:
Անցումը խորհրդարանական համակարգին, ՀՅԴ պատգամավորի գնահատմամբ, կստեղծի զսպումների, հակակշռիռների համակարգ, կապակենտրոնացի իշխանությունը, գործադիրը պատասխանատվություն կկրի օրենսդիրի առաջ:
Եզրափակելով խոսքը` Աղվան Վարդանյանը կոչ արեց քաղաքական ուժերին և հանրությանը ակտիվորեն ներգրավել քննարկումներին և ապացուցել, որ խորհրադարանական կառավարումը թույլ չի տա իշխանությանն անընդմեջ վերարտադրվելու հնարավորությունը: