Ակնաբուժական վիրահատություն. Երեխաները տեսնելու հնարավորություն կունենան
29/04/2014 19:46

Ակնաբուժական վիրահատություն. Երեխաները տեսնելու հնարավորություն կունենան

Հայաստանում նախօրեին տեղի է ունեցել անհասություն ռետինոպաթիա հիվանդությամբ տառապող երեխայի 4 ժամ տևողությամբ եզակի վիրահատություն, որն իրականացվել է լոնդոնաբնակ բժիշկ Սույ Չեն Վոնգի գլխավորությամբ. Լոս Անջելեսից բժիշկները առցանց հետևել են վիրահատության ընթացքին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մասնագետը շեշտեց, որ նման վիրահատություններն ունենում են 50-50 տոկոս արդյունք, սակայն կարևորն այն է, որ երեխաները վիրահատությունից հետո կարողանում են տարբերել լույսն ու ստվերը:

Նման վիրահատություններ, ըստ ակնաբույժ, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի, մինչև այժմ չեն կատարվել Հայաստանում և նախօրեի վիարհատությունը հեղաշրջում է ոլորտում, քանի որ անհաս երեխաների ցանցաթաղանթի ախտահարումը հանգեցնում էր կուրության:

Տարեկան Հայաստանում 150 երեխա է ծնվում ռետինոպաթիայով` հիմնականում անհաս ծնունդների 30 տոկոսը:

Նշենք, որ 2010թ-ից Հայկական ակնաբուժական ծրագիրը Հայաստանում իրականացնում է «Անհասության ռետինոպաթիայի ակնային զննումների և բուժման ազգային ծրագիրը» 2012թ-ից ՀԱՆ-ը և առողջապահության նախարարությունը և ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ սկսվել է նոր ծրագիր` «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն», որի տեսլականն է մնասնագիտացված ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնել Հայաստանի և տարածաշրջանի երեխաների համար, ինչպես նաև կանխարգելել անհասության ռետինոպաթիա հիվանդության հետևանքով մանկական կուրությունը: Առ այսօր հետազոտվել է 2000 նորածին, որոնցից 70-ը ստացել են լազերային բուժում:
 

 

Ակնաբուժական վիրահատություն. Երեխաները տեսնելու հնարավորություն կունենան