Ալվեշի հայրը բանանի ծառեր կաճեցնի
29/04/2014 18:33

Ալվեշի հայրը բանանի ծառեր կաճեցնի

«Բարսելոնի» պաշտպան Դանի Ալվեշի հայրը, ով սեփական ֆերմա ունի, կզբաղվի բանանի ծառերի աճեցմամբ: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

Ֆուտբոլիստի ծնողներն ընդգծել են, որ Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի «Վիլյառեալի» հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած դրվագում իրենց որդին հիանալի է դրսևորել իրեն, ով, ուտելով բանանը, արժանի պատասխան է տվել չարակամներին:

«Մենք զբացվում ենք մանգոյի, կոկոսի, սեխի ու ձմերուկի աճեցմամբ: Հիմա արդեն կտնկենք բանանի ծառեր: Նման մտքեր ունեցել եմ, իսկ այս պատմությունից հետո որոշումս վերջնական է: Ի դեպ, Դանիին ասել եմ, որ այլևս չուտի տրիբունայից նետած բանաններ, քանի որ դրանք կարող են թունավորված լինել»,- նշել է հայրը` Դոմինգուշա Ալվեշը:

Գոհ եմ տղայիս արարքից: Ես նրան սովորեցրել եմ չտրվել սադրանքներին, քանի որ դա արվում է մարդուն հավասարակշռությունից հանելու նպատակով»,- ավելացրել է Դանիի մայրը` Լյուսիա Ռիբեյրուն:
 

Ալվեշի հայրը բանանի ծառեր կաճեցնի