.jpg)
29/04/2014 10:07
Հովիկ Աբրահամյանի դուստրը ցանկանում է նոտար դառնալ
Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի աղջիկը՝ Աննա Աբրահամյանը, երեկ Արդարադատության նախարարությունում նոտարի որակավորման քննություն է հանձնել:
«Ժողովուրդին» հայտնի է դարձել, որ նա քննությունը հաջող անցնելուց հետո կնշանակվի նոտար: Այլ մանրամասներ թերթին չի հաջողվել պարզել, քանի որ Հովիկ Աբրահամյանը ինչ տեղափոխվել է նոր աշխատանքի, դեռ մամուլի խոսնակ չունի: