«Աշոտյանը նախընտրում է խնդիրները քննարկել աշխատանքային միջավայրում»
29/04/2014 18:20

«Աշոտյանը նախընտրում է խնդիրները քննարկել աշխատանքային միջավայրում»

Քիչ առաջ ԿԳ նախարար Արմեն Աշոտյան Fecebook-յան իր էջում գրառում է կատարել` «Նախարարի հետ հանդիպման հրավերը մնում է ուժի մեջ վերտառությամբ»:

Այնուհետև նախարարը շարունակում է.

«Այսօր «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնությունը բողոքի ակցիա էր կազմակերպել ՀՀ կրթության և գիտության նախարարության առջև, որին մասնակցում էին նաև մանկավարժներ: Ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը: Վարչության պետը փոխանցել է նախարար Ա. Աշոտյանի հրավերն ակցիայի մասնակից մանկավարժներին` հանդիպել և քննարկել ոչ միայն կենսաթոշակային բարեփոխումների, այլ նաև կրթության ոլորտի հետ կապված այլ խնդիրներ:

ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը ևս հանդիպել է ակցիայի մասնակիցներին` իր հերթին նշելով, որ Ա. Աշոտյանը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ակցիայի մասնակիցներին և քննարկել նրանց հուզող բոլոր խնդիրները:

Ուզում ենք ևս մեկ անգամ շեշտել, որ նախարարի հետ հանդիպման հրավերը մնում է ուժի մեջ, իսկ քննարկումները, հատկապես կրթության ոլորտի խնդիրների վերաբերյալ, հարկ է կազմակերպել աշխատանքային միջավայրում»:

Նախորդող հրապարակում՝ Ակցիայի մասնակից. Աշոտյանը գողեգող փախել է նախարարության շենքից

«Աշոտյանը նախընտրում է խնդիրները քննարկել աշխատանքային միջավայրում»