ԱԺ-ում կրկին քննարկվում է կուտակայինի հարցը
29/04/2014 18:56

ԱԺ-ում կրկին քննարկվում է կուտակայինի հարցը

Մինչ ԱԺ հայտարարությունների մեկնարկը, խորհրդարանում սկսեց քննարարկել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ներկայացնելով օրինագիծը, նշեց, որ ըստ ներկայացվածի, մինչև 2014-ի սեպտեմբերի 30-ը, երբ կլուծվի օրենքի վերջնական փաթեթի հարցը, պարտադիր կուտակային վճար չկատարած անձն ազատվում է օրենքով նախատեսված տույժերից ու տուգանքներից:

Կան խնդիրներ, շարունակեց խոսքը նախարարը, որոնք պետք է լուծումներ ունենան, և համակարգը ընդունելի դարձվի հասարակության համար:

«Կառավարությունը պատրաստակամ է քննարկել համակարգի հետ կապված խնդիրները` դրանց տալով բոլորի կողմից ընդունելի լուծումներ: Սա համարում ենք առաջին քայլը` խնդիրներին ամբողջական լուծում տալու ճանապարհին», - ասաց նախարարը:

Նախարարին հարց ուղղեց ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը` հետաքրքրվելով, թե վճարումներ կատարած քաղաքացիների գումարները վերադարձվելո՞ւ են: Ի պատասխան Ա. Ասատրյանն ասաց, որ 127 հազար անձի համար արդեն բացվել են հաշիվներ, կատարվել են վճարումներ, այդ անձինք համակարգի մաս են կազմում.

«Եթե խոսում ենք գումարների հետ վերադարձի մասին, պետք է հաշվի առնել, որ այդ գումարները մասնակիցների հաշվի վրա են և պատկանում են նրանց»:
 

ԱԺ-ում կրկին քննարկվում է կուտակայինի հարցը