«Bild». «Բավարիան» կհաղթի 2:0 հաշվով
29/04/2014 18:45

«Bild». «Բավարիան» կհաղթի 2:0 հաշվով

Գերմանական հայտնի «Bild» պարբերականը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Բավարիա»-« Ռեալ» պատասխան հանդիպման վերաբերյալ իր կանխատեսումը:

Պարբերականը կարծում է, որ հանդիպումը կավարտվի մյունխենցիների հաղթանակով` 2:0 հաշվով: 77-րդ և 89-րդ րոպեներին գոլերի հեղինակներ կդառնան Բաստիան Շվայնշտայգերն ու Արիեն Ռոբբենը:

Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած առաջին խաղում նվազագույն հաշվով առավելության է հասել «Արքայական ակումբը»:
 

«Bild». «Բավարիան» կհաղթի 2:0 հաշվով