.jpg)
Մանկավարժներ. Պահանջում ենք բացել սոցցանցերի նախարարություն
«Պահանջում ենք անհապաղ հետ կանչել չարաբաստիկ գրությունը: Չընտրել ֆոնդեր և կառավարիչներ, դադարեցրեք ապօրինի գանձումները, վերադարձնել նախորդ ամիսների գանձումները»,-ԿԳ նախարարության դիմաց ընթացող ցույցի ժամանակ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի իրենց հանդիպի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ու պատասխանի իրենց հարցերին:
Նշենք, որ ակցիային մասնակցում են Կրթության և գիտության ոլորտի աշխատակիցները: Նրանց բողոքն ուղղված է ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի:
Ակցիայի մասնակիցներից մեկը քիչ առաջ ասաց, որ իրենց պահանջները միայն նախարարին կփոխանցեն և պայքարը կշարունակեն այնքան ժամանակ, քանի դեռ չեն կատարվել իրենց պահանջները:
«Բոլորս պահանջում ենք իջնել և հանդիպել մանկավարժների հետ ու լսել մեր պահանջները: Պահանջում ենք բացել սոցցանցերի նախարարություն և Ա. Աշոտյանին տեղափոոխել այդ նախարարություն: Այս դեպքում ոչ ոք չի բողոքի»,-ասաց ցուցարարների մեկը:
Նախորդող հրապարակում՝ Աշոտյան. Կառավարության խիստ կառուցողական կեցվածքն անակնկալ էր շատերի համար