.jpg)
Էֆենբերգ. «Ռեալը» հիանալի պաշտպանություն ունի»
«Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Շտեֆան Էֆենբերգը կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Բավարիա»-«Ռեալ» այսօր կայանալիք պատասխան հանդիպման մասին:
«Ռեալը» գիտի ինչպես հաղթել «Բավարիային»: Բացի այդ, Ֆրանկ Ռիբերին շատ հեռու է նախորդ տարվա մարզավիճակից: Մյունխենցիները դժվարություններ ունեն, ուստի չեն կարողանում ցուցադրել իրենց լավագույն ֆուտբոլը:
Առաջին խաղում «Բավարիան» փորձում էր գնդակը վերահսկելով ճնշել մրցակցին, բայց մադրիդցիներին դա չվախեցրեց: «Ռեալը» տակտիկական մտածողություն դրսևորեց և կարողացավ հաղթել: «Արքայական ակումբը» հիանալի պաշտպանություն ունի»,- նշել է Էֆենբերգը: