.jpg)
Ժաննա Ֆրիսկեի բուժման համար հանգանակված գումարով 7 երեխայի են վիրահատել
Ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեի բուժման համար հանգանակված գումարով արդեն վիրահատվել է օնկոլոգիական հիվանդություն ունեցող 7 երեխա: Եվս 3-ին կվիրահատեն մոտ ժամանակում: Այս մասին գրում է pravda.ru-ն՝ հղում անելով «Русфонд»-ին, որը նախաձեռնել էր դրամահավաքը:
Ընդհանուր առմամբ՝ դրա արդյունքում հանգանակվել էր են 68.7 մլն ռուբլի: Ֆրիսկեի բուժման համար այս գումարից ծախսվել է մոտ 8 ռուբլի:
Երգչուհու որոշմամբ հանգանակված գումարի մնացած մասը տրամադրվել է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը: