ԱԺ-ում վաղը Պետաիրավական հանձնաժողովի նախագահ կընտրեն
29/04/2014 16:52

ԱԺ-ում վաղը Պետաիրավական հանձնաժողովի նախագահ կընտրեն

Ազգային ժողովում վաղը տեղի կունենա Պետաիրավական հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկությունը:

Ինչպես հայտնի է` այդ պաշտոնում առաջադրվել է ԱԺ Հանրապատական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

Հիշեցնենք, որ Պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ Դավիթ Հարությունյանը, ով հանձնաժողովի նախագահն էր, նշանակվեց Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար:

Այպես` Պետաիրավական հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկությունը տեղի կունենա վաղը` 12:30-ից 13:30-ն` ԱԺ դահլիճի աջ սրահում: 

ԱԺ-ում վաղը Պետաիրավական հանձնաժողովի նախագահ կընտրեն