.jpg)
Հ. Հարությունյանը խնդրել է բարեգործությամբ հավաքել տուժողների փոխհատուցումը
Նոր Մոսկվայում 18 մարդու մահվան գործով մեղադրյալ Հրաչյա Հարությունյանը թույլատրել է իր հաշվից 1500 դոլար փոխանցել տուժածների ընտանիքներին: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:
Տուժածների ընտանիքներից մեկը դիմել է դատարան՝ պահանջելով 1 մլն ռուբլի գանձել Հ. Հարությունյանից:
Հ. Հարությունյանը դիմել է ՌԴ-ում ՀՀ դեսպանին և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին՝ բարեգործական ֆոնդերի միջոցով օգնություն տրամադրել տուժածների ընտանիքներին:
Ինչպես նշում է լրատվամիջոցը՝ սա վերջին հայցը չէ, քանի որ մի շարք այլ տուժածների ընտանիքներ նմանատիպ հայց են նախապատրաստում Հ. Հարությունյանի դեմ:
Հիշեցնենք, որ 2013 թ. հունիս ամսին 41 ուղևոր տեղափոոխող ավտոբուսի մեջ է մխրճվել Հ. Հարությունյանի վարած «Կամազ» մակնիշի ավտոմեքենան, որի հետևանքով 18 հոգի մահացել է:
Նախորդող հրապարակում՝ Հրաչյա Հարությունյանի գործով փորձաքննությունները պատրաստ են
Հայաստանի դեսպանատան աշխատակիցները հանդիպել են Հրաչյա Հարությունյանին
Լ. Հարությունյան. Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը կտրուկ չի վատացել