ՕԵԿ-ը թաքուն պահպանում է պաշտոնները կառավարությունում
30/04/2014 08:57

ՕԵԿ-ը թաքուն պահպանում է պաշտոնները կառավարությունում

Քաղաքաշինության ՕԵԿ-ական փոխնախարար Անուշավան Այվազյանը շարունակում է մնալ և՛ կուսակցությունում, և՛ պաշտոնում: Նա երեկ մասնակցել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում անցկացվող՝ ճանապարհային ոլորտը կարգավորող խորհրդի նիստին:

«Ժողովուրդը» Այվազյանից փորձել է ճշտել, թե դո՞ւրս է եկել ՕԵԿ-ից. «Ես հեռախոսով հարցերի չեմ պատասխանում»,-ասել է փոխնախարարը, ապա նշել է, որ նախարարությունում կա լրատվության բաժին:

«Ստացվում է, որ ՕԵԿ-ը թաքուն պահպանում է պաշտոնները կառավարությունում»,-հավելում է թերթը:

 

ՕԵԿ-ը թաքուն պահպանում է պաշտոնները կառավարությունում