Արամայիս Գրիգորյանն ազատվել է Արարատի մարզպետի պաշտոնից
30/04/2014 12:37

Արամայիս Գրիգորյանն ազատվել է Արարատի մարզպետի պաշտոնից

Արամայիս Գրիգորյանն ազատվել է ՀՀ Արարատի մարզպետի պաշտոնից այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արամայիս Գրիգորյանի կենսագրական տվյալները

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
6 հոկտեմբերի 1965 թ., Արարատի շրջան, գ. Ավշար

Կրթություն
1983-1988 թթ. – Սանկտ Պետերբուրգի Ս.Կիրովի անվան թեթև արդյունաբերության ինստիտուտ

Աշխատանքային գործունեություն
1987-1988 թթ. – Արարատի «Անուշ» տրիկոտաժի ֆաբրիկա` որակի գծով ինժեներ, ապրանքագետ, բրիգադիր, ինժեներ
1988-1989 թթ. – ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմ` Արարատի տրիկոտաժի ֆաբրիկայի ԼԿԵՄ կոմիտեի ազատված քարտուղար
1994-1996 թթ. – Ավշարի արտադրական կոմբինատ` կշռավար, պահեստապետ
1997-2003 թթ. – «Արաքս-1» ՍՊԸ` գնորդ, փոխտնօրեն, «Ավշարի գինու գործարան» ՍՊԸ` գործադիր տնօրեն, գլխավոր տնօրեն
2003-2007 թթ.– ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ
2007-2008 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
2008-2009 թթ.– ՀՀ գյուղատնտեսության նախարար
2013 թ. հոկտեմբերի 10-ից` ՀՀ Արարատի մարզպետ

Այլ տվյալներ
1985-1987 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած, ունի երեք երեխա։


 

Արամայիս Գրիգորյանն ազատվել է Արարատի մարզպետի պաշտոնից