.jpg)
Արամայիս Գրիգորյանը նշանակվեց բնապահպանության նախարար
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, ըստ որի, Արամայիս Գրիգորյանը նշանակվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Արամայիս Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար»,- ասված է Ս. Սարգսյանի հրամանագրում:
Հիշեցնենք, որ Արամայիս Գրիգորյանն այսօր ազատվել էր Արարատի մարզպետի պաշտոնից: