.jpg)
Առողջապահության նախարար. Կադրային մեծ փոփոխություններ չեն լինի
«Թույլ տվեք 100 օրը լրանա»: Այսօր կառավարությունում լրագրողներից 100-օրյա լռության ժամկետ ակնկալեց ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը:
Ինչ վերաբերում է նշանակման առաջրկության, ապա բանախոսը հաղորդեց, որ առաջարկություն հնչել է երկրի ղեկավարության` ՀՀ նախագահի և վարչապետի կողմից, որին հետևել է նշանակումը:
Որպես առաջին քայլ, առողջապահության նորանշանակ նախարարը հայտնեց, որ կառույցում կադրային մեծ փոփոխություներ չեն լինի` մինչև ծրագրերը պատրաստ չլինեն. «Սակայն խնդիրներ կան ոլորտում, քաջատեղյակ եմ, այդ խնդիրները խմբագրելուց հետո կլինեն հստակ ծրագրեր»: