.jpg)
Արթուր Բաղդասարյանն ազատվեց աշխատանքից. Նախագահի հրամանագիրը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, ըստ որի, Արթուր Բաղդասարյանն ազատվում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով և հիմք ընդունելով հրաժարականի մասին իր հայտարարությունը՝ որոշում եմ.
Արթուր Բաղդասարյանին ազատել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից»,- ասված է Նախագահի հրամանագրում: