.jpg)
Ազատամարտիկները պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի ազատագրման 20-րդ տարեդարձի կապակցությամբ և հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են ազատամարտիկներ՝
Զավեն Խալափյանը հետմահու
Անդրանիկ Սեդրակյանը
Շահեն Օհանյանը հետմահու
ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղին ցուցաբերած շարունակական աջակցության համար Բորիս Սաղաթելյանը (Բելառուսի Հանրապետություն) պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։