Կիսակառույցների հարցը կկարգավորվի
30/04/2014 19:52

Կիսակառույցների հարցը կկարգավորվի

ՀՀ կառավարությունը հաստատել է «ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու վճարովի ծառայություն», «ՀՀ ԿԱ ոստիկանության ստորաբաժանումների կողմից ՀՀ անունից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության գծով իրականացվող ծառայությունների մատուցում» և «Քաղաքացիներին բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների մատուցում» ծրագրերի արտաբյուջետային հաշիվների միջոցների նախահաշիվները:

Կառավարությունը նաև հավանություն է տվել պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին Պետգնումների գործակալության և «Գլենդել Հիլզ» ՓԲԸ միջև 2009թ. հուլիսի 23-ին կնքված պայմանագրում փոփոխություն կատարելու համաձայնագրին, նպատակ ունենալով կարգավորել կիսակառույց (անավարտ) բնակելի տների շինարարական աշխատանքների ավարտման հետ կապված հարցերը, լուծել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, ծրագրի շահառու ճանաչված և կիսակառույց (անավարտ) բնակելի տներ ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրները:

Կիսակառույցների հարցը կկարգավորվի