.jpg)
Հիտլերի զինվորներին թմրադեղեր են տվել՝ գերմարդկային ռոբոտներ ստանալու համար
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում զինվորներին պարբերաբար թմրանյութ են տվել՝ դժվար պայմաններին դիմանալու համար:
Թմրանյութերի օգտագործման մասին բազմաթիվ գրքերի հեղինակ Վոլֆ Քեմպերի խոսքով` դա արվում էր զինվորներից գերմարդկային կարողություններ ունեցող ռոբոտներ սարքելու համար, և նրանց մոտ 200 մլն պերվիտինի դեղահաբ են տվել պատերազմի ընթացքում:
Պերվիտին օգտագործելու գաղափարն Ա. Հիտլերին տվել է Բեռլինի ակադեմիայի Կենսաբանության ինստիտուտի ղեկավար Օտտո Ռանկեն:
Գերմանացի բժիշկները, սակայն, շարունակել են փորձարկումները և ընդհուպ մինչև պատերազմի ավարտը փորձել են կատարելագործել իրենց «գաղտնի զենքը»: