Է. Նալբանդյան. Հայատյացությունը Ադրբեջանում դարձել է սովորական երևույթ
30/04/2014 17:44

Է. Նալբանդյան. Հայատյացությունը Ադրբեջանում դարձել է սովորական երևույթ

ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարարությանը հարց հնչեցրեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը: Նա իր ելույթում նշեց, որ թեև ՀՀ ԱԳՆ-ն արդեն մեկ անգամ արձագանքել է ու հանդես է եկել փոխադարձ հայտարաությամբ, բայց Թուրքիայի վարչապետ Ռ. Թ. Էրդողանը շարունակում է հանդես գալ Հայոց ցեղասպանության վերաբերյալ այլ հայտարարություններով:

«Կիսում եմ ձեր տեսակետը, որ Էրդողանի հայտարարությունը Ցեղասպանության դրժման մի նոր ձև է, և ցավալի է, որ նման տեսակետ է հնչում հատկապես Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ, բայց այդ պատասխանից հետո Էրդողանը շարունակում է հիանալ իր ուղերձով: Նա նոր ուղերձ է հղել, որտեղ մասնավորապես ասել է՝ «քանի որ Թուրքիայում ապրում են հայեր, Ցեղասպանություն չի եղել, որին ի պատասխան հայկական կողմը ոչինչ չի հնչեցրել: Ինչո՞ւ»,- շեշտեց Պողոսյանը:

ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը ի պատասխան Թ. Պողոսյանի հարցին նշեց. «Հոլոքոստից հետո այսօր մեծ թվով հրեաներ ապրում են նույն Գերմանիայում, բայց չեմ հանդգնում ասել, որ որևէ մեկը հարցականի տակ կարող է դնել Հոլոքոստը: 1915 թվականին Թալեաթն ասում էր, որ Հայկական հարց այլևս չկա, որովհետև հայեր այլևս չկան: 99 տարի անց հայ ժողովուրդը պայքրում է, որ ամբողջ աշխարհում նոր Ցեղասպանություններ չկրկնվեն, իսկ Թուրքիայից սպասում է քաղաքակիրթ քայլերի»,- նշեց ԱԳ նախարարը:

Թևան Պողոսյանը հարց հնչեցրեց նաև Ադրբեջանի վերաբերյալ: Նա նշեց, որ շուտով ԵԽԽՎ-ում նախագահությունը կստանձնի Ադրբեջանը ու ընդգծեց, որ վերջին մի քանի օրերին առավել ակնհայտ է դառնում, թե ինչ է կատարվում հարևան Ադրբեջանում, որտեղ ակնհայտ ոտնահարվում են ոչ միայն մարդու իրավունքները, այլ խոսքի ազատությունը: Թ. Պողոսյանը հետաքրքրվեց, թե արդյոք Հայաստանը չի պատրաստվում այս մասին բարձրաձայնել ԵԽ-ում, որին ի պատասխան Նալբանդյանը նշեց.

«ԵԽԽՎ բարձրաստիճան պաշտոնյաները, ԵԽ-ում մարդու իրավունքների հետ կապված արդեն երկու 2 հայտարարություն են արել, որոնք վերաբերում էին Ադրբեջանում իրավիճակի վատթարացմանը: Մենք լավ գիտենք, որ հայատյացությունը Ադրբեջանում դարձել է սովորական երևույթ, ինչը պատիվ չի բերում այդ կարևոր կառույցին»,- ասաց Նալաբանդյանը:
 

Է. Նալբանդյան. Հայատյացությունը Ադրբեջանում դարձել է սովորական երևույթ