Երվանդ Զախարյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
30/04/2014 18:48

Երվանդ Զախարյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, ըստ որի, Երվանդ Զախարյանն ազատվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից:
Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

«Հիմք ընդունելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը` որոշում եմ.

1. Երվանդ Զախարյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀՀ նախագահի մեկ այլ որոշման համաձայն` Երվանդ Զախարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
1. Երվանդ Զախարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»,- ասված է Նախագահի հրամանագրում:
 

Երվանդ Զախարյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար