.jpg)
Քերին կոչ է արել Եվրոպային նվազեցնել ռուսական գազի սպառումը
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վաշինգտոնում իր ելույթի ժամանակ կոչ է արել Եվրոպայի երկրներին նվազեցնել ռուսական գազի օգտագործումը: Այս մասին հաղորդում է Взгляд-ը:
«Մենք կարող ենք ապահովել մեծ էներգետիկ անվտանգություն, եթե օգնենք դիվերսիֆիկացնել էներգառեսուրսները, որոնք հասանելի են եվրոպական շուկաներին»,- ասել է նա ու հավելել, թե պետք է միասին ավելին անեն:
«Պետք է հասնենք նրան, որ եվրոպական երկրները կախված չլինեն Ռուսաստանից»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Հիշեցնենք, որ երկուշաբթի ԱՄՆ-ի իշխանությունները նոր պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ:
Նախորդող հրապարակում՝ Լավրով. Պատժամիջոցները հակասում են ողջամտությանը