.jpg)
Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Հակոբ Ինջիղուլյանին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին, ինչպես նաև 2010թ.-ից Ադրբեջանում գտնվող 5 հոգուց բաղկացած ընտանիքին: Այս մասին «ԱՊԱ»-ին ասել է ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի մամուլի քարտուղար Իլահա Հուսեյնովան։ Նշվում է, որ գերիներին այցելելու ընթացքում տեղի է ունեցել նամակների փոխանակություն:
Այս տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեցին ԿԽՄԿ Երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունից.
«Հարազատները տեղյակ են պահվել, որ ունեն նամակներ: Արդեն կարող են մոտենալ մեր գրասենյակ ու վերցնել դրանք»,- ասացին ԿԽՄԿ մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն Ադրբեջանում է հայտնվել նախորդ տարվա օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը: Նա չի կողմնորոշվել տեղանքում:
Նախորդող հրապարակում՝ «Ինջիղուլյանը, հավանաբար, կտեղափոխվի 3-րդ երկիր, այնտեղից՝ կգա հայրենիք»