«Հարսնաքարի» գործով դատավճռի հրապարակման ժամանակ միջադեպի առթիվ՝ քրգործ
30/04/2014 12:53

«Հարսնաքարի» գործով դատավճռի հրապարակման ժամանակ միջադեպի առթիվ՝ քրգործ

«Հարսնաքարի» գործով դատավճռի հրապարակումից հետո դատարանում կիատարված միջադեպի առթիվ ապրիլի 22-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասի (Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է դատաքննության մասնակիցներին վիրավորելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով) հատկանիշներով: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը:

Նրա խոսքով՝ քրեական գործի շրջանակներում որևէ մեկին դեռևս մեղադրանք չի առաջադրվել:

Հիշեցնենք, որ մարտի 25-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է «Հարսնաքարի» գործով դատավճիռը:

Դատարանը Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին դատապարտել է 12-ական տարվա ազատազրկման և 100 հազարական դրամ տուգանքի:

Վճռի հրապարակումից հետո դատարանում իրարանցում է սկսվել: Ամբաստանյալների հարազատները սկսել են հայհոյել դատարանին ու լրագրողներին, նրանցից մի քանիսը հեռացվել են դահլիճից:

Նախորդող հրապարակում՝ «Հարսնաքարի գործ». Եթե արդար դատավարություն չլինի, կինքնահրկիզվենք

«Հարսնաքարի գործով» մեղադրյալները դատապարտվեցին 12 տարի ազատազրկման

«Հարսնաքարի» գործով դատապարտյալի մայր. «Էթանք էս անարդար երկրից հրաժարվենք»

 

«Հարսնաքարի» գործով դատավճռի հրապարակման ժամանակ միջադեպի առթիվ՝ քրգործ