Հովհաննես Մանուկյանը` ՀՀ արդարադատության նախարար
30/04/2014 19:02

Հովհաննես Մանուկյանը` ՀՀ արդարադատության նախարար

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր` Հովհաննես Մանուկյանին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի գրասենյակից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

1. Հովհաննես Մանուկյանին ազատել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»:

Սերժ Սարգսյանի մեկ այլ որոշման համաձայն Հովհաննես Մանուկյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար:
 

Հովհաննես Մանուկյանը` ՀՀ արդարադատության նախարար