.jpg)
60 տոննա կշռող կապույտ կետը ամեն վայրկյան կարող է պայթել (Լուսանկարներ)
Կանադայի արևելյան ափ նետված 60 տոննա կշռող կապույտ կետը, որն արդեն սատկել է, լուրջ մտահոգության առիթ է տվել տեղացիներին, քանի որ ամեն վայրկյան կարող է պայթել։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Մտահոգության պատճառը այն է, որ նրա մարմնում կուտակված մեթան գազն ու ջերմությունը կարող են հանգեցնել պայթյունի։ Ըստ մասնգետի՝ պայթելը միակ միջոցն է սատկած կետերի մարմնից մեթան արտազատող բակտերիաները դուրս բերելու համար:
Կետը նաև գարշահոտություն է տարածում իր շուրջը, քանի որ սկսել է նեխել:


