.jpg)
30/04/2014 20:21
Նիկոլայ Հակոբյանը նշանակվել է Փաստաբանական դպրոցի խորհրդի փոխնախագահ
ՀՀ փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդում նոր նշանակում է կատարվել: Այս մասին հայտնում են ՓՊ լրատվական ծառայությունից:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ, «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ Դպրոցի խորհրդի փոխնախագահ է նշանակվել դպրոցի խորհրդի անդամ, փաստաբան Նիկոլայ Հակոբյանը: