«Դեմ եմ» նախաձեռնության ակցիան այսօր՝ Մատենադարանի դիմաց
01/05/2014 12:50

«Դեմ եմ» նախաձեռնության ակցիան այսօր՝ Մատենադարանի դիմաց

«Դեմ եմ» նախաձեռնությունը այսօր՝ մայիսի 1-ին, Մատենադարանի դիմաց ժամը 18.30-ին կազմակերպում է շնորհավորական իրազեկման ակցիա: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության Facebook-յան հայտարարությունից:

«Աշխատավոր, պայքարող և արժանապատիվ հայեր ջան: Այսօր մայիսի 1-ն է՝ հպարտ և ազնիվ աշխատավորների համերաշխության և միասնության համաշխարհային տոնը: Շնորհավորում եմ բոլորիս տոնի կապակցությամբ և հրավիրում եմ միանալու այսօր երեկոյան կայանալիք շնորհավորական իրազեկման ակցիային: 

18:30-ին հավաքվում են Մատերանդարանի դիմաց: Միասին շնորհավորենք մեր սիրելի աշխատավոր քաղաքացիներին և կոչ անենք միանալու մեր պայքարին՝ ընդդեմ աշխատավոր մարդու թալանի»:

Նախորդող հրապարակում՝ Դեմ եմ. Կոչ ենք անում Կառավարությանը չկրկնել նախորդի գործելաոճն ու սխալները

Վարչապետ. Կասեցվում է պարտադիր բաղադրիչը. Ես էլ եմ ԴԵՄ

«Դեմ եմ» նախաձեռնության ակցիան այսօր՝ Մատենադարանի դիմաց