Հավկիթի գինը նախորդ տարվա համեմատ աճել է 6.5 տոկոսով
01/05/2014 14:59

Հավկիթի գինը նախորդ տարվա համեմատ աճել է 6.5 տոկոսով

Ձվի հանրապետական միջին գինը 2014թ. ապրիլին 2013 թ. ապրիլի համեմատ աճել է 6.5%-ով, իսկ 2014 թ. մարտի համեմատ գրանցվել է 0.7% գնանկում: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2014 թ. ապրիլին մարտի համեմատ գրանցվել է ձվի 5.6-0.5% գնանկում, 2-ում` 0.3-3.7% գնաճ, Իսկ մայրաքաղաքում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2014 թ. ապրիլին 2013 թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 6.0%, իսկ 2014 թ. մարտի համեմատ `0.7% գնանկում:

Վերջինս հիմնականում պայմանավորվել է արևածաղկի բուսական յուղի` 2.5% գնանկումով: Սուրճի, թեյի, կակաոյի, հացամթերքի, ձկնամթերքի և շաքարավազի ապրանքախմբերում 2014 թ. ապրիլին մարտի համեմատ գրանցվել է 0.2-0.1% գնանկում:
 

Հավկիթի գինը նախորդ տարվա համեմատ աճել է 6.5 տոկոսով