Գ. Մակարյան. Նոր վարչապետը լավ տիրապետում է կուլիսային հարաբերություններին
01/05/2014 13:41

Գ. Մակարյան. Նոր վարչապետը լավ տիրապետում է կուլիսային հարաբերություններին

Նոր կառավարությանում կան առաջադեմ նախարարներ, բայց նրանցից 60-70 տոկոսը ռեֆորմիստական նախարարներ չեն: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Սակայն, շարունակեց խոսքը Մակարյանը, նոր Կառավարությունում կան նաև մարդիկ, որոնք որոշակի ախորժակով են եկել պաշտոնի, հետևաբար «այդ ախորժակը զսպելու խնդիր կա»:

«Եթե նորանշանակ վաչապետ Հովիկ Աբրահամյանը կարողանա այդ ուժերը կոնսոլիդացնել, նա կարող է փոքր, բայց ավելի զգայուն խնդիրներ լուծելով, հասնել մեծ հաջողության: Ես հույսեր եմ կապում Հովիկ Աբրահամյանի փորձառության հետ, քանի որ նա աշխատել է և՛ գործադիր մարմնում, և՛ օրենսդիրում, բավականին լավ տիրապետում է կուլիսային, քաղաքական հարաբերություններին՝ դրական իմաստով»,- ասաց Գագիկ Մակարյանը:

Նոր վարչապետը, բանախոսի խոսքով, պետք է փորձի մի քանի ցավոտ խնդիրներ լուծել, որպեսզի տնտեսության վիճակը բարելավի. «1.5 տարի հետո պարզ կլինի, թե ինչ ռեֆորմներով է երկիրը շարժվում»:

Նախորդող հրապարակում` «Քաղաքացին առաջնորդվում է ներկայով, ստացած եկամտով ի՞նչ ապագայի պլաններ»

Գ. Մակարյան. Նոր վարչապետը լավ տիրապետում է կուլիսային հարաբերություններին