Մայիսի 12-ին ԱԺ արտահերթ նիստ կանցկացվի
01/05/2014 09:05

Մայիսի 12-ին ԱԺ արտահերթ նիստ կանցկացվի

«168 Ժամի» աղբյուրների փոխանցմամբ՝ կառավարությունը մտադիր է մայիսի 12-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրել, որի ընթացքում կներկայացնի իր գործունեության ծրագիրը:

Ըստ Սահմանադրության 74-րդ հոդվածի՝ կառավարությունն իր ձևավորումից հետո 20 օրվա ընթացքում ԱԺ է ներկայացնում գործունեության ծրագիր, որը հաստատվում է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելի կողմ քվեարկությամբ: Ամենայն հավանականությամբ, այսօր կառավարության ձևավորումը կավարտվի, բայց կառավարությունը մտադիր չէ սպասել մինչև մայիսի 20-ը: 

Մայիսի 12-ին ԱԺ արտահերթ նիստ կանցկացվի