Հալեպի հայաշատ շրջանները ռմբակոծվել են. Զոհվել է երկու հայ
01/05/2014 10:33

Հալեպի հայաշատ շրջանները ռմբակոծվել են. Զոհվել է երկու հայ

Հալեպի հայաշատ շրջանները ռմբակոծվել են, երկու տարբեր շրջաններում 2 հայ է զոհվել: Այս մասին տեղեկանում ենք PERIO NEWS ֆեյսբուքյան էջից:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

«Ապրիլի 30-ին` կեսօրից հետո, Նոր գյուղ, Վիլլաներ և այլ հայաշատ շրջաններ և թաղամասեր թնդանոթների և հրթիռների թիրախ են դարձել:  

Հրթիռներից մեկն ընկել է Քարեն Եփփե Ազգային ճեմարանի կողքին գտնվող «Օշական» թաղամասում, որի հետևանքով վիրավորվել է երկու հայ՝ մեկը պատանի, երկրորդը՝ մեծահասակ: Պայթյունը նաև պատճառել է մեծ վնասներ, քարուքանդ է եղել ողջ թաղամասը:

Այլ երկու հրթիռ ընկել է Նոր գյուղի մզկիթի հարակից թաղամասերից մեկը, իսկ երկրորդը` Նոր Գյուղի Ազգ. Զավարիան վարժարանի վրա, բարեբախտաբար երկուսն էլ չեն պայթել:

Իսկ ահա Վիլլաներ թաղամասի վրա ընկած և պայթած թնդանոթի բեկորների հետևանքով վիրավորվել է Քարեն Եփփե Ազգ. Ճեմարանի 7-րդ  դասարանի աշակերտ Խաժակ Ժամկոչյանը, ով անիմջապես տեղափոխվել է հիվանդանոց և ստացել բուժօգնություն, այժմ նրա վիճակը կայուն է»:

Նախորդող հրապարակում՝ Նախօրեին Հալեպում երկու հայ է զոհվել 

Հալեպի հայաշատ շրջանները ռմբակոծվել են. Զոհվել է երկու հայ