Հայաստանում հաշվառվել է 13 թափառաշրջիկ անչափահաս
01/05/2014 15:55

Հայաստանում հաշվառվել է 13 թափառաշրջիկ անչափահաս

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության տեղեկատվության՝ Հայաստանում 2013թ-ի վերջին հաշվառվել է 13 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական ծառայությունից:

Երևանում գրանցվել է 6 թափառաշրջիկ, Լոռու մարզում` 5, որից 2-ը աղջիկ, Կոտայքում` 1:

Նշենք, որ վերջին տարիներին, ըստ վիճվարչության տվյալների, գրանցվում է մուրացիկների և թափառաշրջիկների թվի նվազում: Վերջին բարձր տվյալը գրանցվել է 2002թ-ին` 111 թափառաշրջիկ:
 

Հայաստանում հաշվառվել է 13 թափառաշրջիկ անչափահաս