Մակարյան. ՊԵԿ-ի` Ֆիննախին միացումն ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր
01/05/2014 15:16

Մակարյան. ՊԵԿ-ի` Ֆիննախին միացումն ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր

Պետեկամուտների կոմիտեն Ֆինանսների նախարարության ենթակայության տակ դնելը ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանn ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Բացասական է այն, շարունակեց խոսքը նա, որ ՀՀ ֆինանսերի նախարարությունը մնում է բյուջեն ապահովող և բյուջեն ծախսող մարմին, հետևաբար. «Եթե Ֆիննախը տեսնի, որ նախատեսված չափով գումար չի հավաքվում, կփորձի ձևեր գտնել, լրացուցիչ հարկեր դնել՝ խնդիրը լուծելու համար, ինչը բացասական նշանակություն կունենա տնտեսական ակտիվության ու տնտեսության վրա»,- ասաց նա` ավելացնելով, որ պակասող գումարները պետք է բերի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Ինչ վերաբերում է դրական կողմին, ապա Գ. Մակարյանը նկատեց, որ այս դեպքում վերահսկողությունը մեծանում է, և այդ դեպքում կարող են ծախսերը համակարգվել. «Այսինքն՝ մի ձեռքը կիմանա, թե ինչ է անում մյուս ձեռքը»:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, ըստ որի, Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն միացավ ֆինանսների նախարարությանը:
 

Մակարյան. ՊԵԿ-ի` Ֆիննախին միացումն ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր