18-ամյա աղջկան վրաերթի ենթարկած վարորդը ներկայացել է ոստիկանություն
01/05/2014 13:21

18-ամյա աղջկան վրաերթի ենթարկած վարորդը ներկայացել է ոստիկանություն

Ապրիլի 30-ին՝ ժամը 08.50-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենան Երևանի Գալշոյան փողոցում վրաերթի է ենթարկել 1996 թ. ծնված Հասմիկ Գ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` ժամը 16.40-ին բաժին է ներկայացել 1957 թ. ծնված Խաչատուր Հ.-ն և հայտնել, որ վրաերթը, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:

Կատարվում է քննություն: 

18-ամյա աղջկան վրաերթի ենթարկած վարորդը ներկայացել է ոստիկանություն