Սպառնալիքի միջոցով 1100 դոլար պահանջողները հայտնաբերվել են
01/05/2014 14:06

Սպառնալիքի միջոցով 1100 դոլար պահանջողները հայտնաբերվել են

Ապրիլի 23-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել ոմն Ազատի և Համոյի կողմից սպառնալիքի միջոցով Ա. Ֆ.-ից 1100 ԱՄՆ դոլար պահանջելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ազատը 1979 թ. ծնված Ազատ Վ.-ն է, իսկ Համոն` 1966 թ. ծնված Հմայակ Մ.-ն: Վերջիններս ներկայացել են բաժին:

Կատարվում է հետաքննություն: 

Սպառնալիքի միջոցով 1100 դոլար պահանջողները հայտնաբերվել են