.jpg)
Սոցհարցում. Պուտինի գործունեությունից գոհ է քաղաքացիների 77.3%-ը
«Հասարակական կարծիք» հիմնադրամի հարցումների համաձայն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությանը կողմ է քաղաքացիների 77.3%-ը:
Utro.ru-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ նոյեմբեր ամսվա նույնատիպ հարցման համեմատ նախագահի գործունեությունը հավանող քաղաքացիների թիվը ավելացել է 34%-ով:
Նրա խոսքով՝ Ղրիմում Պուտինից գոհ է քաղաքացիների 82.4%-ը, Սևաստոպոլում՝ 92%-ը: Մեծանում է նաև «Միացյալ Ռուսաստան» կուսակցության վարկանիշը՝ նոյեմբերից այն աճել է 12.5 % և այժմ կազմում է 49%: