Լավրովը հույս է հայտնել, որ Արևմուտքը չի խանգարի Ուկրաինային
01/05/2014 14:30

Լավրովը հույս է հայտնել, որ Արևմուտքը չի խանգարի Ուկրաինային

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս ունի, որ արևմտյան գործընկերներն ուկրաինացիներին չեն խանգարի համաձայնության գալ:

«Ուկրաինական իշխանությունները պետք է իրենց պարտականությունները կատարեն և համապատասխան երկխոսություն սկսեն»,- Լավրովի խոսքերը մեջբերում է РИА Новости գործակալությունը։

«Թե՛ Ռուսաստանը, թե՛ Պերուն ցանկացած դեպքում կողմ են Ուկրաինայում երկխոսության սկսմանը. դա սկզբունքային հարց է։ Կիևի իշխանությունը պետք է կատարի իր պարտականությունը, պետք է երկխոսության գնա հարավ-արևելքի ներկայացուցիչների հետ, և պայմանավորվի, թե ինչպես են ապրելու հետագայում»,- շեշտել է նա՝ Պերուի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Լավրովն ընդգծել է նաև, որ Ռուսաստանը հույս ունի, թե Կիևի իշխանությունների  երկխոսությունը տարբեր շրջաններում և նրանց հակառակորդների հետ՝ պետք է տեղի ունենա ԵԱՀԿ-ի հովանու ներքո: Լավրովը հույս  է հայտնել նաև, որ արևմտյան գործընկերները, որոնք կասկածներ ունեն Ռուսաստանի հաշվով, ուկրաինացիներին չեն խանգարի պայմանավորվելու հարցում։ 

Նախորդող հրապարակում՝ Գերմանիայի կանցլերը հանդիպում կունենա Օբամայի հետ

Լավրովը հույս է հայտնել, որ Արևմուտքը չի խանգարի Ուկրաինային